Հայաստանի նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է արել Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։«Սիրելի՛ հայրենակիցներ Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում,Շնորհակալ եմ ձեր յուրաքանչյուր ջանքի ու ձգտումի, ձեր սրտացավության ու ջերմության, ձեր համախմբվածության ու կազմակերպվածության համար, ձեր օգնության համար: Օգնություն, որ ցուցաբերում եք տարբեր ձեւերով ու միջոցներով:Շարունակե՛ք Ձեր աջակցությունը՝ նյութապես ու բարոյապես, նվիրատվությամբ ու բարեգործությամբ, կապերով ու գիտելիքով, ձեր անմիջական մասնակցությամբ կամ հեռավոր ներկայությամբ:Ողջ հայությունը, գիտակցելով պահի լրջությունը եւ հայրենիքի շուրջ համախմբվելու հրատապությունը, անմիջապես լծվեց Համահայկական հիմնադրամի աշխատանքներին, որը վերածվել է համազգային շարժման։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին՝ Սփյուռքից եւ Հայաստանից։Նվիրատվություն անելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ դուք աջակցում եք Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների, փախստականների խնդիրների լուծմանը, ավերված դպրոցների ու տների վերականգնմանը:Կոչ եմ անում Հայաստանում եւ համայն սփյուռքում բնակվող բոլոր հայ գործարարներին, բարերարներին, միություններին, կազմակերպություններին, անհատներին` անել առավելագույնը հանուն հայ ժողովրդի անվտանգության։Մեր հույսը մենք ենք եւ մեր իրական բարեկամները: Միասի՛ն ենք կերտելու մեր հաղթանակը:Աստված պահապան Արցախին, Հայաստանին եւ մեր ողջ ժողովրդին»,- ասված է նախագահի ուղերձում: Tweet Դիտում՝ 2195