Սեպտեմբերի 27-ից 1000+ հիմնադրամին կատարվել է $7 մլն-ի նվիրաբերություն

05.11.2020 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#1000+ հիմնադրամ
Պատերազմի մեկնարկից մինչ օրս «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+) նվիրաբերվել է շուրջ $7 մլն:

Oրերս Հիմնադրամը հրապարակել էր ուղեցույց, որում ներկայացրել էր պատասխաններ քաղաքացիների կողմից հաճախ տրվող հարցերին: Մանրամասն պատասխանները ներկայացված են այս հղումով:

Հիշեցնենք, որ Հիմնադրամի շրջանակում գործում է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությունը, որի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։

Նախօրեին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը կոչ էր արել միանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «1-ը 2 դարձնենք» ծրագրին։

«Երախտագիտությունս հայտնելով հայ գործարարությանը՝ մինչ օրս էլ «Հայաստան» համահայկան հիմնադրամի, ինչպես նաեւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանգանակություններին իրենց ակտիվ մասնակցության համար, կոչ եմ անում միանալ նաեւ վերջինիս՝ «1-ը 2 դարձնենք» ծրագրին։

Ակնկալվում է, որ ընկերությունների ղեկավարները նախաձեռնողականություն կցուցաբերեն եւ իրենց աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կկատարեն Հիմնադրամին»,- նշել էր Արսեն Ղազարյանը։
Դիտում՝ 2139

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW