Արսեն Ղազարյանը կոչ է անում գործարարներին միանալ «1-ը 2 դարձնենք» ծրագրին

04.11.2020 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արսեն Ղազարյան #ՀԱԳՄ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը կոչ է անում միանալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի «1-ը 2 դարձնենք» ծրագրին։

«Երախտագիտությունս հայտնելով հայ գործարարությանը՝ մինչ օրս էլ «Հայաստան» համահայկան հիմնադրամի, ինչպես նաեւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հանգանակություններին իրենց ակտիվ մասնակցության համար, կոչ եմ անում միանալ նաեւ վերջինիս՝ «1-ը 2 դարձնենք» ծրագրին։

Ակնկալվում է, որ ընկերությունների ղեկավարները նախաձեռնողականություն կցուցաբերեն եւ իրենց աշխատակիցների կողմից վճարվող դրոշմանիշային վճարների չափով նվիրաբերություն կկատարեն Հիմնադրամին։

Սոցիալական պատասխանատվության այս դրսեւորմամբ մենք կնպաստենք հայրենիքի առջեւ իրենց զինվորական պարտքը կատարելիս վիրավորված կամ նահատակված հերոսների ու նրանց ընտանիքների հոգսերի թեթեւացմանը, հավասար ապահովագրական հատուցումների տրամադրմանը։ Այսօր, առավել քան երբեւէ, մեզանից պահանջվում է միասնականություն, ուժերի ու կարողությունների համախմբում՝ մերօրյա ծագած մարտահրավերներին արդյունավետ եւ արժանապատիվ կերպով դիմագրավելու համար»,- նշել է Արսեն Ղաղարյանը։
Դիտում՝ 3417

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW