Արցախի կառավարության տնտեսական բլոկի երկու պատասխանատուներ ազատվել են պաշտոնից

02.11.2020 | 11:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #Արայիկ Հարությունյան #Լեւոն Գրիգորյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ նոյեմբերի 2-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ Լեւոն Գրիգորյանն ազատվել է ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից։

ԱՀ էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանին:

Նախագահ Հարությունյանի մեկ այլ հրամանագրով՝ վաղաժամկետ դադարեցվել են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Միրզոյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։
Դիտում՝ 2194

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW