Հայբիզնեսբանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ավանդի ցուցանիշերը շարունակական աճ են գրանցել

30.10.2020 | 19:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ ##ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ
Հայբիզնեսբանկը օրերս ներկայացրել էր #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի առաջին ցուցանիշները:

Առաջին արդյունքներն ամփոփելուն հաջորդել է #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության ցուցանիշների շարունակական աճը: Մասնավորապես, ս.թ. հոկտեմբերի 30-ի դրությամբ, #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ավանդատեսակի շրջանակներում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հաշիվներին Հայբիզնեսբանկի կողմից փոխանցվել է 2.863.770 դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին՝ 1.431.885 դրամ:



Հայբիզնեսբանկը, շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց բանակին, միացել է նաեւ «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությանը: Աշխատակիցների կամքով, բանկը հոկտեմբերին կրկնապատկել է նրանց կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները՝ նվիրաբերելով եւս 1.150.000  դրամ:

«Վստահ ենք, որ շարունակվելու են ինչպես Հայրենիքին ու Հայոց բանակին աջակցող միջոցառումները, այնպես էլ բանկի #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ նախաձեռնության արդյունքների առաջընթացը:

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու եւ մեզ վստահելու համար:  

Նախաձեռնությունը շարունակվում է եւ յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ավանդատեսակը»,- ընդգծել են բանկում:
Դիտում՝ 2327

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW