Հայբիզնեսբանկը, զորավիգ լինելով սահմանին կանգնած զինվորին, եւ բոլորիս առաջնային խնդիրը համարելով առավել ուժեղ, պաշտպանված Հայաստան ու Արցախ ունենալը, ի թիվս այլ միջոցառումների, այս նպատակին ուղղված քաղաքականությունն արտահայտել է նաեւ նոր պրոդուկտներ մշակելիս:«#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի առաջին ցուցանիշներն արդեն իսկ խոսում են Հայրենիքին աջակցելու եւ բանկի նկատմամբ բնակչության վստահության բարձր մակարդակի մասին»,- ասված է հաղորդագրության մեջ: Բանկում նշել են, որ ներդնելով #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդ՝ հաճախորդներն աջակցում են նաեւ մեր Հայրենիքին, քանի որ ներդրված ավանդի գումարի 1%-ի չափով, բանկն, իր սեփական միջոցների հաշվին, գումար է փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշիվներին: Բոլորովին վերջերս գործարկված #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ավանդատեսակի շրջանակում ս.թ. հոկտեմբերի 26-ի դրությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հաշիվներին Հայբիզնեսբանկի կողմից փոխանցվել է 1.353.824 դրամ, յուրաքանչյուր հիմնադրամին՝ 676.912 դրամ:«Մշտապես տանելով հաճախորդների նկատմամբ թափանցիկ քաղաքականություն՝ առաջիկայում եւս պարբերաբար կներկայացնենք #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ժամկետային ավանդի ներդրումների արդյունքում սահմանին կանգնած զինվորին աջակցող հիմնադրամներին փոխանցված արդյունքները: Վստահ ենք, որ դրանք գրանցելու են շարունակական աճ: Շնորհակալություն ենք հայտնում բոլոր ավանդատուներին մեր պետությանն ու հայրենակիցներին մշտապես աջակցելու, հայրենանվեր սկզբունքներին հավատարիմ լինելու եւ մեզ վստահելու համար: Նախաձեռնությունը շարունակվում է եւ յուրաքանչյուր անձ կարող է աջակցել մեր հայրենիքին՝ ներդնելով #ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ ավանդատեսակը»,- նշել են Հայբիզնեսբանկում:Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1812