Սեպտեմբերի 27-ից 1000+ հիմնադրամին կատարվել է $5 մլն-ի նվիրաբերություն

23.10.2020 | 11:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) ներկայացրել է 27.09.2020 - 23.10.2020-ի ընթացքում Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը (ժամը 10:00-ի դրությամբ)․

- Ընդհանուր ծավալ՝ շուրջ 5,000,000 ԱՄՆ դոլար

- Միջակայք՝ 1 - 1,000,000 ԱՄՆ դոլար

- Ընդհանուր քանակ՝ 11,680 նվիրաբերություն

- Աշխարհագրությունը՝ 62 երկրների մեր հայրենակիցներից

«Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար եւ վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»,- նշել են Հիմնադրամում։

Հիշեցնենք, որ Հիմնադրամի շրջանակում գործում է «1-ը 2 դարձնենք» նախաձեռնությունը, որի    մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
Դիտում՝ 11326

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW