«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ հավատարիմ մնալով իր արժեքներին՝ «Թուֆայան» հացատունը միացել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին՝ նվիրաբերելով 1 մլն ԱՄՆ դոլար:«Թուֆայան» հացատունը հայտնի է ոչ միայն համեղ հացաբուլկեղենով, այլ նաեւ իր մարդասիրական ծրագրերով: Շնորհակալ ենք, Գրեգ Թուֆայան»,- նշել են Հիմնադրամում:Համազգային դրամահավաք-արշավը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին։ Նյութը հրապարակելու պահին նվիրատվությունների ընդհանուր ծավալը կազմել է $137,270,470:Նվիրատվությունները շարունակվում են: Tweet Դիտում՝ 4667