Սեպտեմբերի 27-ից 1000+ հիմնադրամին կատարվել է 8,530 նվիրաբերություն

21.10.2020 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) ներկայացրել է  27.09.2020 - 21.10.2020-ի ընթացքում Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը (ժամը 10:00-ի դրությամբ)․

- Ընդհանուր ծավալ՝ շուրջ 4,500,000 ԱՄՆ դոլար

- Միջակայք՝ 1 - 1,000,000 ԱՄՆ դոլար

- Ընդհանուր քանակ՝ 8,530 նվիրաբերություն

- Աշխարհագրությունը՝ 60 երկրների մեր հայրենակիցներից

«Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար եւ վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»,- հայտնել են Հիմնադրամում:

Նշենք, որ մեկ օրվա ընթացքում Հիմնադրամին կատարած նվիրաբերությունների ծավալն ավելացել է $700 հազարով:
Դիտում՝ 8097
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW