Մեկ օրում 1000+ հիմնադրամին կատարած նվիրաբերություններն ավելացել են $1,1 մլն-ով

20.10.2020 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամ
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը (1000+) ներկայացրել է 27.09.2020 - 20.10.2020-ի ընթացքում Հիմնադրամին կատարած նվիրաբերությունների մասին տեղեկատվությունը (ժամը 10:00-ի դրությամբ)․

- Ընդհանուր ծավալ՝ շուրջ 3,800,000 ԱՄՆ դոլար

- Միջակայք՝ 1 - 1,000,000 ԱՄՆ դոլար

- Ընդհանուր քանակ՝  7,367 նվիրաբերություն

- Աշխարհագրությունը՝  58 երկրների մեր հայրենակիցներից



«Շնորհակալություն ենք հայտնում նվիրաբերությունների համար և վստահեցնում, որ յուրաքանչյուր լումա հասնում է զինվորին ու իր ընտանիքին»,- նշել են Հիմնադրամում։

Banks.amհիշեցնում է, որ 27.09.2020 - 19.10.2020-ի ընթացքում Հիմնադրամին կատարած նվիրաբերությունների ծավալը կազմել էր $2,7 մլն: Այսպիսով՝ մեկ օրում նվիրաբերությունների ծավալն ավելացել է $1,1 մլն-ով:
Դիտում՝ 8134

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW