Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում կարող է ներդրվել 2009 թվականից

16.04.2008 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Կուտակային կենսաթոշակային համակարգը կարող է ##ներդրվել Հայաստանում 2009 թվականից, այսօր Երեւանում հայտարարել է Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Վազգեն Խաչիկյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Վազգեն Խաչիկյանը նշել է, որ ներկայումս կուտակային համակարգի ներդրումը գտնվում է օրենսդրական փուլում: ՙՆոր համակարգի ներդնումից հետո իրենց ապագա կենսաթոշակի գումարը կարող են որոշել մինչեւ 40 տարեկան մարդիկ, ընդ որում, կուտակման ընթացքում հաշվի չեն առնվելու մինչեւ կուտակային կենսաթոշակային համակարգի ուժի մեջ մտնելը կենսաթոշակային հիմնադրամ նրանց կատարած հարկային վճարումները:

Պաշտոնյան հայտնել է, որ կառավարություն համաձայնեցրել է մինչեւ 2012 թվականը կենսաթոշակի բարձրացման ժամանակացույցը սղաճային հնարավոր ճնշումների հետ: “Այսպիսով, այս տարի նախատեսվում է 6 տոկոս սղաճ, այն դեպքում, երբ կենսաթոշակն աճել է 60 տոկոսով”,- ասել է Վազգեն Խաչիկյանը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավարը հայտնել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է մոտ 523 հազար թոշակառու, նրանցից ամեն ամիս թոշակ են ստանում մոտ 480 հազարը, մնացած 40-45 հազարը կամ գտնվում են արտասամանում, կամ էլ չեն բնակվում իրենց գրացման վայրում:

Դիտում՝ 6282
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW