2020թ. հոկտեմբերի 15-ից սկսվել է Արցախի Հանրապետության պաշպանության նախարարության համակարգի կենսաթոշակների ու ամենամսյա պարգեւավճարների վճարումները՝ Հայաստանի տարածքում։ Կենսաթոշակ եւ (կամ) ամենամսյա պարգեւավճար ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության՝ շահառուի փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 114 թեժ գծի կամ «Հայփոստ» ՓԲԸ 010 514514 հեռախոսահամարներով։«Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները եւ պետական նպաստները եւս վճարվում են Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից»,- նշել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում։ Tweet Դիտում՝ 1804