Արցախում հաշվառված անձանց կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն Հայաստանում

09.10.2020 | 11:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #կենսաթոշակ #նպաստ
Արցախի Հանրապետությունում հաշվառված անձանց 2020 թվականի հոկտեմբեր ամսվա՝ կանխիկ եղանակով վճարվող կենսաթոշակները եւ պետական նպաստները կվճարվեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած սույն թվականի հոկտեմբերի 9-ից։

Կենսաթոշակ եւ (կամ) նպաստ ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ կենսաթոշակառուի (նպաստառուի)՝ փաստացի բնակության վայրը սպասարկող մասնաճյուղ։

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ 114 հեռախոսահամարով կամ «Հայփոստ» ՓԲԸ-ի հեռախոսազանգերի կենտրոն (010) 514-514 հեռախոսահամարով:
Դիտում՝ 1766

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW