Հիլդա Դիրուհի Բուրմայանը $1մլն է նվիրաբերել Արցախին

11.10.2020 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հիլդա Դիրուհի Բուրմայան #«Հայաստան» հիմնադրամ
Աշխարհասփյուռ հայերը շարունակում են միանալ համահայկական շարժմանը. Հիլդա Դիրուհի Բուրմայանը նվիրաբերել է $1մլն՝ ի աջակցություն Արցախի։

«Այս տարիների ընթացքում տիկին Հիլդան շարունակել է իր հանգուցյալ ամուսնու Վարուժան Բուրմայանի գործը՝ որպես Բրազիլիայի Հայաստան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և այժմ հանդիսանում է հիմնադրամի պատվավոր նախագահը։

Տարիներ շարունակ տիկին Հիլդան եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին և հատկապես մեծ դեր է ունեցել 1988թ․ երկրաշարժից տուժած հայրենակիցների համար Բրազիլիայից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի կազմակերպման գործում:

Բուրմայան ընտանիքի ֆինանսավորմամբ Բրազիլիայում կառուցվել է Հայաստանի Հանրապետության նոր դեսպանատունը։ Ի դեպ, տիկին Բուրմայանը Սան Պաուլոյում ՀՀ պատվավոր հյուպատոսն է»,- նշել են «Հայաստան» համահայկական հիմնադրամում։
Դիտում՝ 6234

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW