Լոս Անջելեսից հումանիտար օգնությամբ օդանավն արդեն Հայաստանում է

11.10.2020 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ArmeniaFund
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ArmeniaFund-ի կազմակերպած հատուկ չվերթով Լոս Անջելեսից Հայաստան է փոխադրվել շուրջ 20 տոննա դեղորայք, վիրաբուժական եւ բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ եւ շարժական գեներատորներ:

Ինչպես նշել են «Հայաստան» համահայկական հիմնադրամում, մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երեւան, ինչի շնորհիվ հայրենիք կհասնի եւս 40 տոննա մարդասիրական օգնություն։


Հայաստան է ժամանելու նաեւ բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Այս փոխադրումները եւ խիստ անհրաժեշտ բժշկական անձնակազմի համակարգումը իրականացնում է Հիմնադրամի գործընկեր ArmeniaFund-ը։
Դիտում՝ 1402

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW