Համահայկական դրամահավաքին զուգահեռ, որի շնորհիվ արդեն նվիրաբերվել է ավելի քան $85 մլն, «Հայաստան» համահայկական հիմնադրամը նաեւ մոբիլիզացնում է իր համաշխարհային ցանցը մարդասիրական օգնությունը Հայաստան հասցնելու համար։Ինչպես նշել են Հիմնադրամում, նվիրված բարերարների շնորհիվ ԱՄՆ-ում գործող «Հայաստան» hիմնադրամը կազմակերպել է մարդասիրական օգնության համար նախատեսված չարթերային չվերթ Լոս Անջելեսից դեպի Երեւան, որի շնորհիվ հատուկ բեռնատար օդանավով հայրենիք են հասնելու մի քանի տոննա դեղորայք, վիրաբուժական եւ բժշկական սարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։Համահայկական հիմնադրամի եւ նրա մեծահոգի բարերարների ջանքերի շնորհիվ արդեն մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը կժամանի Երեւան՝ կրկին տեղ հասցնելով անհրաժեշտ բժշկական եւ մարդասիրական օգնություն։Հայաստան է ժամանելու նաեւ բժշկական անձնակազմ, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։Բեռնափոխադրումը եւ առաջին ահրաժեշտության բժշկական անձնակազմի ներգրավումը կազմակերպելուց բացի, ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի ջանքերի շնորհիվ հավելյալ $21մլն-ի նվիրատվություն է հավաքագրվել եւ փոխանցվել հայրենիք։«Միայն միասին մենք կարող ենք փրկել մեր հայրենիքը։ Արա՛ քո նվիրատվությունը հիմա»,- ընդգծել են Հիմնադրամում: Tweet Դիտում՝ 3999