1 մլդ 15 650 000 դրամ եւ $201 000 ծավալով հանգանակություն՝ ՀԱԳՄ անդամներից

09.10.2020 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԱԳՄ #«Հայաստան» հիմնադրամ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) անդամների կողմից  «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավի հաշիվներին փոխանցված հանգանակությունների գումարը  հոկտեմբերի 9-ի դրությամբ կազմել է 1 մլդ 15 650 000 դրամ եւ $201 000:

ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին հանգանակություններ անելու կոչով սեպտեմբերի 28-ին դիմել էր հայ գործարար համայնքին։



«Դրամական աջակցությունից բացի, միության անդամներն ամենատարբեր օժանդակություն են ցուցաբերում թե ճակատային գծին, թե թիկունքի համապատասխան կառույցներին՝ դեպի Հայաստան ու Արցախ ուղեւորվող մարդասիրական եւ տարբեր նշանակության բեռների փոխադրում, փոխադրամիջոցների, սննդամթերքի, դեղերի ու բժշկական պարագաների տրամադրում, կամավորագրված աշխատակիցների ընտանիքներին ֆինանսական աջակցություն, այլ տարաբնույթ օգնություններ»,- տեղեկացրել են Միությունում։

Ինչպես նշել է Արսեն Ղազարյանը, դրամահավաք-արշավին արվող հանգանակությունները եւ տարաբնույթ աջակցման նախաձեռնությունները շարունակվում են։  
Դիտում՝ 1361
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW