Արսեն Ղազարյանը կոչով դիմել է գործարար համայնքին

28.09.2020 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արսեն Ղազարյան #«Հայաստան» համահայկական հիմնադրամ
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել է հայ գործարարներին: Նա, մասնավորապես, ասել է.

«Հերթական անգամ թշնամաբար տրամադրված Ադրբեջանը չհայտարարված պատերազմ է պարտադրել ու ագրեսիվ հարձակում սանձազերծել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Իրեն հատուկ նենգությամբ այս երկիրը ոչ միայն ինքորոշված երկրի Պաշտպանության բանակի դեմ է կիրառում իր սպառազինության գրեթե ողջ զիանաոցը, այլեւ թիրախավորել է խաղաղ բնակչությանը, քաղաքներ եւ գյուղեր՝ խախտելով միջազգային իրավունքի բազմաթիվ օրենքներ։

Ոգեւորված իր սպառազինությամբ, Թուքիայի անթաքույց աջակցությունից ու օտարերկրյա վարձկաններով, Ադրբեջանը հերթական մոլորության մեջ է, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել ուժի դիքերից՝ մոռանալով, որ այդ կերպ անհնար է սասանել արցախցու անկախ ապրելու անկոտրում կամքը, հայրենի հողը պաշտպանելու հայի նվիրական վճռականությունը։



Հայությունը կրկին հարկադրված պատերազմի մեջ է, ու դարձյալ միասնականության ոգին ոտքի է հանել բոլոր հայորդիներին՝  Հայաստանում, Արցախում, հայկական Սփյուռքում, յուրաքանչյուրը շտապում է իր լուման ներդնել հանուն Հայրենիքի անվտանգության, արցախահայության ազատ ապրելու իրավունքի պաշտպանության։ Հայ գործարար համայնքը բոլոր ժամանակներում իր անմիջական մասնակցությունն է ունեցել ոչ միայն հայրենի տնտեսության զարգացման գործում, այլեւ հայապահպան ցանկացած նախաձեռնություններում, ազգային նվիրական գաղափարների պահպանման ու առաջմղման գործընթացներում։ Այն միշտ եղել է հայոց զինվորի ու բանակի կողքին՝ իր ներդրումն ունենալով վերջինիս կայացման ու շարունակական հզորացման մեջ։



Այսօր դարձյալ պահն է, որ հայ գործարարներն իրենց ակտիվ ու գործուն մասնակցությունը ցուցաբերեն արցախյան ազատամարտի հերթական փորձությունը հաղթահարելու սուրբ գործին, իրենց մարդկային ու նյութական աջակցությունն ապահովեն հայոց բանակին ու զինվորին, իրենց միասնական ջանքերով նպաստեն թե՛ ռազմաճակատի եւ թե՛ թիկունքի կազմակերպված ու արդյունավետ գործունեությանը։ Ուստի գործարար համայնքին կոչ եմ անում իր ֆինանսական աջակցությունը ցուցաբերել՝ հանգանակություններ կատարելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի համապատասխան հաշվին։

Միասնականություն, նվիրում, գործ եւ պայքար։ Սա է մեզ բոլորից պահանջում օրվա հրամայականը՝ ի պետս հաղթանակի, անկախ Արցախի, ուժեղ եւ հզոր Հայաստանի»։  
Դիտում՝ 1802
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW