ՊԵԿ-ն ամփոփել է 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները

07.10.2020 | 18:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ # հարկային եկամուտներ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ամփոփել է 2020թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները:

Ինչպես հայտնել են ՊԵԿ-ում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 16.8 մլրդ դրամ գումար: Օրենքով սահմանված ծրագրային ցուցանիշներով  2020թ. 9 ամիսների համար նախատեսված էր 999.1 մլրդ դրամ:

Միայն հարկային մարմինների կողմից հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 916.7 մլրդ դրամ` ի տարբերություն 2019թ. նույն ժամանակահատվածի 901.6 մլրդ դրամի:

Մաքսային մարմինների կողմից հավաքագրված եկամուտները կազմել են 199 մլրդ դրամ` 2019թ. համադրելի 266.8 մլրդ դրամի փոխարեն:

Տնտեսվարողներին վերադարձված գումարը կազմել է 98.9 մլրդ դրամ` 2019թ. նույն ժամանակահատվածում վերադարձված 90.2 մլրդ դրամի փոխարեն:  

«Չնայած համավարակի ազդեցությանը եւ տնտեսական զարգացումների վերաբերյալ բացասական կանխատեսումներին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից տնտեսության համար տրամադրված մեծածավալ արտոնություններին` հարկային եկամուտների ծավալն ավելացել է, ինչը չենք կարող ասել մաքսային վճարների վերաբերյալ, որոնք 2020թ. ընթացքում նվազել են` հիմնականում տրանսպորտային միջոցների ներկրման մեծ ծավալների բացակայության պատճառով:

Չնայած ստեղծված անհարմարություններին, միաժամանակ ոչ պակաս կարեւորելով տնտեսական կայունության ապահովման անհրաժեշտությունը` կոմիտեն շարունակում է իր անտեսանելի վարչարարությունը եւ վերահսկողությունը: Ստուգումներ են իրականացվում այն տնտեսվարողների մոտ, ովքեր փորձում են օգտվել ստեղծված իրավիճակից:

Պետական եկամուտների կոմիտեն հարկ է համարում եւս մեկ անգամ ընդգծել յուրաքանչյուր տնտեսվարողի օրինապահ վարքագծի կարեւորությունը, առավել եւս ստեղծված իրավիճակում, երբ առկա մարտահրավերները բոլորիս պարտադրում են համախմբվել եւ հաղթական քայլերով կերտել մեր երկրի ապագան»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 959
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW