ՀԲԸՄ-ն` նվիրատվությունների կրկնապատկման ծրագրի վերաբերյալ

06.10.2020 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲԸՄ #«Հայաստան»հիմնադրամ
Ի պատասխան Արցախում արագորեն ավելացող մարդասիրական օգնության կարիքին՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համատեղ հայտարարել են #ՕգնությունԱրցախին նվիրատվությունների կրկնապատկման ծրագիրը, որը գործելու է մինչեւ 2020թ․ նոյեմբերի 15-ը։

Կրկնապատկվող գումարները օգտագործվելու են բացառապես Արցախի եւ Հայաստանի համար մարդասիրական օգնության նպատակով եւ շտապ օգնության նշանակության բժշկական սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնց կարիքն առաջացել է 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ թշնամու կողմից լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման հետեւանքով։

Այս հրատապ նախաձեռնությունը խթանելու համար ՀԲԸՄ-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին տրամադրել է 1 մլն ԱՄՆ դոլար եւ պարտավորություն ստանձնել մինչեւ 5մլն ԱՄՆ դոլարը այս պահից մինչեւ դրամահավաքի ավարտը ընկած ժամանակահատվածում հավաքված ընդհանուր նվիրատվությունների գումարը կրկնապատկել։

Դրամահավաքի ընթացքում ՀԲԸՄ-ը պատրաստ է կրկնապատկել յուրաքանչյուր դոլարը մինչեւ 5 մլն-ը՝ 100,000 ԱՄՆ դոլարի առանձին նվիրատվությունների դեպքում։ Սա բարձր նշաձող է բոլոր այն հայերի առատաձեռն նվիրատվությունների համար, ովքեր ցանկանում են տեսնել իրենց նվիրատվությունների կրկնակի օգտակար լինելը թե՛ մարտի դաշտում եւ թե՛դրանից դուրս։

Ինչպես նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, մեկ միլիոն ԱՄՆ դոլարի անմիջական ներդրումը պետք է ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայի ներշնչի անհապաղ գործել՝ այդ գումարի աճը մեծացնելու ակնկալիքով։

Ըստ ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանի՝ այս նախաձեռնությունը «կանխորոշված եզրակացություն» է։ Նա նշել է, որ հասցված վնասով պայմանավորված՝ նկատի ունենալով առկա կարիքի ծանրությունը եւ լրջությունը թե՛ ապաստարաններում պատսպարված քաղաքացիական բնակչության եւ թե՛ ծանր վիրավորված զինվորների համար «չկա քննարկման հարց, թե ինչ ենք պարտավոր անել այս դժնդակ պահին»։

Մարդասիրական օգնությունը Արցախին արագ հասնցելու համար նվիրատվությունները կարող եք առցանց կատարել ՀԲԸՄ-ին։ ՀԲԸՄ-ը անմիջապես գումարները կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ յուրաքանչյուր 500,000 ԱՄՆ դոլարը լրանալուն պես։

Նվիրատվությունները պետք է ուղղակի կատարվեն ՀԲԸՄ-ին՝ կրկնապատկելու նպատակով։ Նվիրատվությունները կատարելու համար օգտվեք հետեւյալ հղումներից www.agbu.org/aid4artsakh կամ փոխանցում կատարելու համար՝ giving@agbu.org: Նվիրատվություններ կարող եք կատարել նաեւ տեղական ՀԲԸՄ գրասենյակներին։

Ժամանակային սահմանափակում ունեցող այս դրամահավաքի վերաբերյալ հավելյալ հարցերի դեպքում այցելեք www.agbu.org/aid4artsakh:
Դիտում՝ 4114
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW