ՀԾԿՀ-ն 2 մլն դրամով տուգանել է “Cornet-AM” ընկերությանը

11.04.2008 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր 2 մլն դրամով տուգանել է “Cornet-AM” ընկերությանը##` “Էլեկտրոնային հաղորդակցության մասին” օրենքը խախտելու համար:

Ինչպես այսօր ՀԾԿՀ նիստում հայտնել է իրավաբանական բաժնի պետ Հմայակ Ամիրաղյանը, 2007 թվականին առանց Հանձնաժողովի թույլտվության Աննա Մարտիրոսյանը եւ “Convers Invest” ընկերությունը “Callnet Enterprise Limited” ընկերությանն են փոխանցել “Cornet-AM”-ի բաժնետոմսերի համապատասխանաբար 68 եւ 32 տոկոսը:

Ամիրաղյանը հայտնել է, որ ըստ օրենքի արտոնագրված ընկերության բաժնետոմսերը մեկ այլ իրավաբանական անձին փոխանցելուց առաջ սեփականատերերը պարտավոր են ստանալ կարգավորող մարմնի թույլտվությունը:

Դիտում՝ 5799
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW