Արցախի ֆինանսների նախարարությունը զգուշացնում է

30.09.2020 | 10:36 Գլխավոր էջ / Նորություններ /
# ԱՀ ֆինանսների նախարարություն
Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը ստանում է ահազանգեր առ այն, որ տարբեր անհատներ եւ կազմակերպություններ դրամահավաք են կազմակերպում՝ Արցախին օգնության նպատակով:

«Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության անունից նման իրավասությամբ օժտված են բացառապես ԱՀ ֆինանսների նախարարությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Արցախին օգնելու ցանկացողները պետք է առաջնորդվեն բացառապես ԱՀ ֆինանսների նախարարության եւ ՀՀ հաղորդագրություններով եւ տրամադրած հաշվեհամարներով:

Մյուս բոլոր դեպքերում հորդորում ենք դրամական փոխանցումներ չկատարել»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԱՀ ֆինանսների նախարարության հաշվեհամարները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 3420

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW