Հայ-ադրբեջանական պատերազմի ֆոնին թուրքական լիրան հայտնվել է փլուզման եզրին

28.09.2020 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքական լիրա
Հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին թուքական լիրայի փոխարժեքը նվազել է մինչեւ պատմական մինիմում. այսօր կեսօրից հետո ԱՄՆ դալարը վաճառվում էր 7,79 լիրայով:

Ինչպես նշում է Lenta.ru- ն, հակամարտության սրացումն ամբողջովին «զրոյացրել է» թուրքական կենտրոնական բանկի ջանքերը, որն անցած շաբաթ երկու տարվա մեջ առաջին անգամ բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ընդ որում, 8,25%-ից միանգամից մինչեւ 10,25%:

«Այսպիսով, կարգավորիչը փորձում էր փրկել փլուզման եզրին կանգնած լիրան»,- գրում է պարբերականը:

Միաժամանակ, նշվում է, որ Թուրքիայի արտաքին պարտքը հասել է $100 մլրդ-ի, իսկ թուրքական կենտրոնական բանկինը՝ $50 մլրդ-ի։
Դիտում՝ 6050
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW