“Վիվասելը” կբացի բաժանորդների սպարսարկման 21 նոր գրասենյակ

11.04.2008 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այօր թույլ է տվել “Վիվասել” բջջային ##օպերատորին բաժանորդների սպասարկման լրացուցիչ գրասենյակներ շահագործել:

Ինչպես այսօր հայտնել է “Վիվասել” ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընթացիկ տարվա ընթացքում նախատեսվում է բացել 12 նոր գրասենյակ Երեւանում եւ 9-ը` երկրի մարզերում:

Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ բաժանորդների սպասարկման գրասենյակներ պետք է գործեն բոլոր բնակավայրերում: “Վիվասելի” գլխավոր տնօրենն ասել է, որ այսօրվա դրությամբ “Վիվասելի” բաժանորդների թիվը կազմում է 1.4 մլն:

Դիտում՝ 6848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW