ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր ասել է, որ ֆերմերները հաճախ չեն սպասում խաղողի հասունացմանը, բերքահավաքը վաղ են իրականացնում՝ անհանգստանալով, որ գործարանը կլրացնի իրեն անհրաժեշտ խաղողի ծավալները եւ այլեւս խաղող չի մթերի։«Դա ձեռնտու չէ ո՛չ խաղող արտադրողին, ո՛չ էլ վերամշակողին, քանի որ նախապես սահմանված մթերման գինը որոշվել է շաքարայնության հիման վրա եւ ցածր շաքարայնություն ունեցող խաղողը կամ պետք է չընդունվի, կամ մթերվի առավել ցածր գնով, քանի որ չի համապատասխանում վերամշակողի պահանջներին»,- ասել է Արման Խոջոյանը՝ Արարատի մարզի մթերման կայաններ այցելության ժամանակ։Փոխնախարարը նաեւ նշել է՝ գործում է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են մի քանի գերատեսչությունների մասնագետներ՝ Նախարարությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, Պետական եկամուտների կոմիտեից, ինչպես նաեւ ոստիկանությունից, որոնք ապահովում են մթերումների կազմակերպման ամենօրյա մշտադիտարկում եւ վերահսկողություն։ Գործընթացը համակարգում է Էկոնոմիկայի նախարարությունը։ «Նախքան մթերման սեզոնի մեկնարկը բոլոր կշեռքները ստուգաչափվել են՝ անճշտություններից խուսափելու նպատակով։ Այսօրվա դրությամբ, օպերատիվ տվյալներով, արդեն մթերվել է 74 հազար տոննա խաղող, վերջին երեք օրվա դրությամբ մթերման տեմպը հաշվի առնելով կարող ենք ասել, որ օրական մթերվում է միջինը 8-ից մինչեւ 10 հազար տոննա խաղող»,- ասել է Էկոնոմիկայի փոխնախարարը։ Tweet Դիտում՝ 2141