Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. օգոստոսը 2019թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 1.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.1%-ով:2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.9% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 30.6% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ`4.9% գնանկում:Բանջարեղենի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 0.3% գնաճ, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 3.3% գնանկում:Մսամթերքի ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.5% գնաճ: Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.3% գնաճ: 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.9% գնանկում, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.8% գնաճ: 2020թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան եւ ծովամթերքի, սուրճի, թեյի եւ կակաոյի, ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների 0.1% գնաճ, իսկ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի, յուղերի եւ ճարպերի, ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքախմբերում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. օգոստոսին եւ´ 2019թ. օգոստոսի, եւ´ 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:Մատուցված ծառայությունների ոլորտում 2020թ. օգոստոսին 2019թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. հուլիսի համեմատ՝ 0.1% հավելաճ։Այվազյան Աննա Tweet Դիտում՝ 1891