ԿԲ-ն ընդլայնել է հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը

03.09.2020 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենտրոնական բանկ
Հաշվի առնելով ՀՀ ֆինանսական հատվածի վիճակագրական ցուցանիշների մասով տարբեր սպառողների պահանջները, ՀՀ կենտրոնական բանկն ընդլայնել է վճարահաշվարկային ոլորտի վերաբերյալ հրապարակվող վիճակագրական տեղեկատվության ցանկը։

Մասնավորապես, այսուհետ Կենտրոնական բանկի կայքի «Վճարահաշվար-կային համակարգ» բաժնի «Վիճակագրություն եւ հաշվետվություններ» ենթաբաժնում պարբերաբար ավելի մանրամասն տվյալներ են հրապարակվելու թողարկված վճարային քարտերի, այդ քարտերով կատարված գործառնությունների եւ դրանց սպասարկման ենթակառուցվածքի վերաբերյալ:

Բացի այդ, առաջին անգամ եւ այսուհետ հրապարակվելու են տվյալներ ՀՀ վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից թողարկված էլեկտրոնային փողի վերաբերյալ:

Ստորեւ ներկայացվում են նոր տեղադրված տեղեկատվության հղումները.
 
ՀՀ բանկերի կողմից թողարկված վճարային քարտերը
Վճարային քարտերով կատարված գործառնություններ
ՀՀ վճարային ենթակառուցվածքը
Էլեկտրոնային փողերով կատարված գործառնությունները
Դիտում՝ 3126

Ամենաընթերցվածը


​
​
Smartclick.ai
Quality Sign BW