ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է իր համագործակցությունը ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ նաեւ «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրի» շրջանակում: Պետական ծրագիրը, որին միացել է ՎՏԲ-Հայաստան Բանկն, իր մեջ ներառում է երեք ուղղություններ, որոնց իրագործման համար պետբյուջեից 2020թ. կհատկացվի ավելի քան 526 մլն դրամ՝ ի աջակցություն 1000-ից ավելի շահառուների։Առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվի երկու եւ ավել անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին, որոնք հիփոթեքային վարկ են ձեւակերպում ՀՀ մարզերում գույքի ձեռբերման նպատակով։ Միջոցներն ուղղվելու են հիփոթեքային վարկի կանխավճարի ֆինանսավորմանը։ Միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 2.6 մլն դրամ (կախված շահառուի տարիքից եւ ընտանիքում երեխաների քանակից)։Երկրորդ ծրագիրը հնարավորություն է տալիս առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիքի ստանալ կանխավճարի ապահովագրության պայմանով հաստատված հիփոթեքի տարեկան ապահովագրական վճարի 90%-ի փոխհատուցում: Այս դեպքում փոխհատուցման գումարը նախատեսված է մինչեւ 180 հազ. դրամի չափով: Աջակցության երրորդ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք ունեն գործող հիփոթեքային վարկ: Երեխայի ծննդյան դեպքում պետությունը պատրաստ է մարել վարկի մնացորդային մայր գումարի մի մասը, եթե վարկի սպասարկման պատմությունը համապատասխանում է պետական ծրագրի պահանջներին: Հաշվի առնելով սուբսիդավորման բոլոր բաղկացուցիչները՝ աջակցության առավելագույն չափը կազմում է ոչ ավել, քան 4 մլն դրամ (կախված շահառուի տարիքից եւ ընտանիքում երեխաների քանակից): «ՎՏԲ-Հայաստան Բանկը հիփոթեքային շուկայի ակտիվ մասնակից է: Հիփոթեքային վարկերը ձեւակերպվում են Բանկի 73 մասնաճյուղերից յուրաքանչյուրում: Իսկ Երեւանում վարկառուները կարող են օգտվել ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնի ծառայություններից, որն իր ձեւաչափով առաջինն է ՀՀ բանկային համակարգում»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիփոթեքային վարկավորման պետական աջակցության հատուկ ծրագրերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կայքում:Հիփոթեքային վարկավորման պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ բանկի պաշտոնական կայքում, կամ զանգահարելով Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 4900