IDBank-ը պարգեւատրել է մրցույթի հաղթողներին, որը հայտարարվել էր ս.թ. օգոստոսի 19-ին՝ լեգենդար Deep Purple ռոք խմբի երգիչ Իեն Գիլանի 75 ամյակի օրը:Մրցույթի մասնակիցները պետք է IDBank-ի Facebook-ի եւ Instagram-ի էջերում նշեին Իեն Գիլանի իրենց ամենասիրելի կատարումը. իսկ հաղթողների ընտրությունը կատարվում էր պատահականության սկզբունքով:Օրերս 4 հաղթողները ստացել են մրցանակը՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանի «Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գիրքը՝ հեղինակի մակագրությամբ: Լուսանկարը՝ IDBank Գրքի եւ 2019-ին կազմակերպված Rock Aid Armenia նախաձեռնության 30-ամյակի միջոցառման հովանավորը IDBank-ն է։«Արա Թադեւոսյանն անկեղծորեն ու մանրամասն նկարագրում է նորանկախ Հայաստանի թերեւս ամենաաստղային նախաձեռնության ետնաբեմը, որը կարող է հետաքրքրել ոչ միայն ռոքի սիրահարներին, այլեւ բոլոր նրանց, ովքեր ունեն անիրագործելի թվացող երազանքներ, դրանց հասնելու աննահանջ կամք ու անսպառ եռանդ», - նշում է գրքի հրատարակիչ Newmag-ը:Գրքի շնորհանդեսը կայացել էր հուլիսի 31-ին՝ «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան հաղորդման ուղիղ եթերում: Հեղինակից բացի, շնորհանդեսին մասնակցել են Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահար Արամ Ասատրյանը, Հայ Օգնության Ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն Մարգարիտ Փիլիպոսյանը, լրագրող եւ լեռնագնաց Աշոտ Լեւոնյանը, գրքի գործընկեր IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը:Գիրքը վաճառվում է Երեւանի գրախանութներում, այն կարելի է ձեռք բերել նաեւ այս հղումով. https://newmag.am/book/Rockstar: Կայքից գնելու դեպքում գիրքը Երեւանում եւ մարզերում առաքվում է անվճար: Tweet Դիտում՝ 2412