Գեյթսը Բաֆեթի 90-ամյակի առթիվ տորթ է պատրաստել
31.08.2020 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ /


Բիլ Գեյթսը Twitter-ում տեսահոլովակ է հրապարակել, որտեղ նա տորթ է պատրաստում Բաֆեթի նկարով: Տեսահոլովակի վերջում Գեյթսը տորթից մի կտոր է կտրում եւ գրառում թողնում. «Շնորհավոր 90-ամյակդ, Ուորեն»: Գեյթսի խոսքով՝ տեսահոլովակը նկարահանվել է Բաֆեթի սննդակարգային նախապատվություններից ելնելով:
Ինչպես հաղորդում է RBC-ն, ավելի վաղ Գեյթսը գրել էր իր բլոգում, որ Բաֆեթը շարունակում է ուտել նույն կերակուրը, ինչ մանկության տարիներին: Նրա խոսքով՝ երբ բիզնեսմենը հյուրընկալվել էր իր տանը, նախաճաշին նա բացում էր Oreo թխվածքաբլիթի տուփը, եւ նրա օրինակին ուզում էին հետեւել երեխաները: «Նա կարող է վատ օրինակ լինել երիտասարդների համար, բայց դա այն դիետան է, որն իր մոտ աշխատում է»,- գրել էր Գեյթսը:
Բաֆեթը հայտնի է քաղցրավենիքի հանդեպ սիրով եւ նախկինում ասել էր, որ օրական խմում է առնվազն 5 շիշ Coca Cola: Բաֆեթը Coca Cola ընկերության խոշոր ներդրող է, իսկ նրա Berkshire Hathaway հոլդինգին է պատկատում See's Candies կոնֆետների խանութը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: