Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում համաշխարհային ավտոարտադրողները կորոնավիրուսի համավարակի պատճառով $250 մլրդ-ի եկամուտ են կորցրել՝ պայմանավորված արտադրության դադարեցմամբ եւ պահանջարկի նվազմամբ։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին են վկայում ընկերությունների հաշվետվությունները, որոնք վերլուծել է Dow Jones պարբերականը։Վաճառքի ծավալով համաշխարհային երկու խոշորագույն ընկերությունները՝ Toyota-ն ու Volkswagen-ը, եկամուտի տեսանկյունից առաջին կիսամյակում կրել են ամենազգալի կորուստները։ Այս երկու ընկերություններն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ կորցրել են $69,61 մլրդ, այն դեպքում, երբ 19-ը համաշխարհային ավտոարտադրողների ընդհանուր կորուստները կազմել են $246,20 մլրդ։Volkswagen-ի եկամուտը վեց ամսվա ընթացքում $34,17 մլրդ-ով ցածր է եղել, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում։ Ընկերության բրենդերի շարքում են Volkswagen-ը, ինչպես նաեւ Audi-ն ու Porsche-ն։ Իսկ Ֆրանսիական Renault-ը $11,35 մլրդ եկամուտ է կորցրել։Ամերիկյան ավտոարտադրողները եւս տուժել են համավարակի պատճառով։ Ford Motor-ի, General Motors-ի եւ Fiat Chrysler Automobiles NV-ի եկամուտի ընդհանուր կորուստներն առաջին կիսամյակում կազմել են $69,29 մլրդ, որից ամենաշատը բաժին է հասել Ford-ին։ Tweet Դիտում՝ 3950