ՀԲ-ն դադարեցնում է Doing Business վարկանիշի հրապարակումը

28.08.2020 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ /
Համաշխարհային բանկը (ՀԲ) որոշել է ժամանակավորապես կասեցնել ս.թ. հոկտեմբերին նախատեսված Doing Business վարկանիշի հրապարակումը՝ տվյալների հավաքագրման ընթացքում թույլ տրված խախտումները ուսումնասիրելու նպատակով:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, ՀԲ հայտարարության մեջ ասված է, որ իրականացվելու է վերջին 5 տարիների ընթացքում հրապարակված Doing Business վարկանիշերի «համակարգային վերլուծություն եւ տվյալների փոփոխության գնահատում»:

Համաշխարհային բանկում նշել են, որ գործելու են ստացված արդյունքների հիման վրա եւ նախորդ վարկանիշերում տվյալների շտկում կանեն այն երկրների մասով, որոնք առավել շատ են տուժել խախտումներից:
Դիտում՝ 5332

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW