ADC ընկերությունն անցկացնում է գարնանային ակցիա
03.04.2008 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” (ADC) ՓԲԸ-ն հայտարարել է ընկերությունների օպտիկա-մանրաթելային լայնաշերտ արագ ինտերնետ## կապին անվճար միանալու ակցիայի մասին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ADC մարքետինգի բաժնում, ակցիան կտեւի ընթացիկ տարվա ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 5-ն ու նախատեսված է այն ընկերությունների համար, որոնք կկնքեն պայմանագիր այդ ժամանակահատվածում: Ակցիան նախատեսում է միայն ինտերնետ կապին անվճար միացում:
“Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” ՓԲԸ-ն հայ-նորվեգական համատեղ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականին, և այժմ հանդիսանում է հեռահաղորդակցական շուկայի առաջատար ըկներություններից մեկը:
ADC-ն տրամադրում է գերհզոր օպտիկա-մանրաթելային լայնաշերտ ինտերնետ կապի, ինչպես նաեւ տվյալների հաղորդման ծառայություններ:
Իր սեփական եւ ամբողջովին անկախ ցանցը ADC ընկերությունը ստեղծել է IP/MPLS ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ` տեղակայելով հուսալի և գերհզոր հիմնացանց:
Ինչպես հայտնեցին “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” ընկերության մարքետինգի բաժնում, ընկերության առաջնահերթ սկզբունքն է հանդիսանում հաճախորդների հեռահաղորդակցական (մասնավորապես՝ տվյալների հաղորդման և ինտերնետ ծառայության մատուցման ոլորտում) պահանջների ամբողջովին բավարարումը: Այդ կապակցությամբ ընկերությունը անընդհատ ուսումնասիրում է իր բաժանորդների հեռահաղորդակցական պահանջներն ու առաջարկությունները, պլանավորում է գոյություն ունեցող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև նոր ծառայությունների մշակմանը և ներդրմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ:
Ընկերության մոտակա ծրագրերում է տնային տնտեսություններին ծառայություն տրամադրելը, ինչպես նաեւ կապի համահայկական շուկա դուրս գալը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: