Դավոսի տնտեսական ֆորումը կկայանա 2021թ. ամռանը

27.08.2020 | 10:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Համաշխարհային տնտեսական ֆորում #Էդրիան Մոնկ
Կորոնավիրուսի համավարակից ելնելով՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը, որն ավանդաբար կազմակերպվում է ձմռանը, կկայանա 2021թ. ամռանը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Համաշխարհային տնտեսական ֆորումի գլխավոր գրասենյակը։

«Սա հեշտ որոշում չէր, քանի որ անհապաղ անհրաժեշտ է, որպեսզի համաշխարհային առաջնորդները հավաքվեն՝ COVID-19-ի դարաշրջանից հետո վերականգնման համատեղ ուղին եւ «Մեծ վերաբեռնումը» որոշելու համար»,- նշել է Համաշխարհային տնտեսական ֆորումի գործադիր տնօրեն Էդրիան Մոնկը:



Վկայակոչելով փորձագետներին՝ նա պարզաբանել է, որ Դավոսի ֆորումը հունվարին անվտանգ կազմակերպելու համար «հնարավորություն չկա»։

Էդրիան Մոնկը նաեւ տեղեկացրել է, որ, սկսած հունվարի 25-ից, Համաշխարհային տնտեսական ֆորումը թվային ձեւաչափում կանցկացնի «Դավոսի երկխոսություններ» բարձր մակարդակի միջոցառումը, որի ընթացքում «առանցքային գլոբալ առաջնորդները կկիսվեն իրենց տեսակետներով 2021թ. աշխարհում տիրող իրավիճակի շուրջ»։
Դիտում՝ 5539

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW