«Հայփոստ»-ը մշակել է փոստային կապի միջոցով դեղերի ստացման ընթացակարգը
26.08.2020 | 16:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայփոստ

Նոր օրենքի համաձայն՝ դեղորայքը ներմուծող քաղաքացու տվյալները` անձնագրային եւ ՀԾՀ պետք է գրանցվեն համապատասխան բազաներում:
Այսուհետ «Հայփոստ» ընկերությունը լիազորված է քաղաքացիներից հարցման միջոցով անհրաժեշտ տվյալները ստանալուն պես դեղորայքի թույլատրելի խմբաքանակն ուղարկել իր բաժանմունքներ, որտեղից քաղաքացիները դրանք կստանան։
Միաժամանակ, «Հայփոստ» ընկերությունը սահմանված կարգով կծանուցի դեղորայք ստացող իր հաճախորդներին, թե մինչեւ երբ կգործի տվյալ քաղաքացու կողմից միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղերի ներմուծման տարեկան սահմանափակումը։
Եթե առաքանին ներառում է 5 անվանում եւ/կամ յուրաքանչյուր անվանումից 3 սպառողական փաթեթից ավելի դեղորայք, ապա ՀՀ մաքսային ծառայությունը կարող է այն տրամադրել քաղաքացուն միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված՝ դեղերի ներմուծման հավաստագրի ներկայացման պարագայում:
Հաճախորդի ցանկության դեպքում «Հայփոստ» ընկերությունն ինքը կարող է հաճախորդի փոխարեն դիմել ՀՀ առողջապահության նախարարություն եւ թույլտվություն ստանալու դեպքում առաքել տվյալ դեղը բաժանմունք։
Առողջապահության նախարարությունը թույլատրում է քանակը գերազանցող գրանցված կամ չգրանցված դեղերի ՀՀ ներմուծումը, այն դեպքում, եթե դրանք կամ դրանց համարժեքները բացակայում են Հայաստանի դեղագործական շուկայում։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: