Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունը Հայաստանում սննդի վերամշակմամբ զբաղվող ընկերություններին օգնում է ստեղծել մրցունակ բրենդ։ Ծրագիրն իրականացվում է Առեւտրի միջազգային կենտրոնի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։Ծրագրի աջակցությունից հիմնականում օգտվում են չրի, պահածոների, խոտաբույսերի եւ բուսական թեյերի արտադրությամբ զբաղվող ընկերությունները՝ հայկական արտադրանքի առանձնահատկություններն ու շուկայական առավելությունները շեշտադրելու համար։ 10.08.2020 | 14:12 «EU4Business»-ը հայաստանյան ձեռնարկություններին աջակցում է սննդի անվտանգության հարցում Թեյերի միջազգային փորձագետ Անջելա Փրայսը, ով երկու տարի խորհրդատվություն է տրամադրել տեղական թեյարտադրողներին «EU4Business. առեւտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում, ասել է, որ բրենդինգը չափազանց կարեւոր է միջազգային շուկայում հաջողության հասնելու համար:«Բուժիչ նպատակներով բուսական թեյ արտադրողները պետք է վստահ լինեն, որ տուփի վրա նշված բաղադրիչները համապատասխանում են միջազգային եւ հատկապես Եվրոպական միության չափանիշներին եւ ուղեցույցին։ Թափոնների եւ պլաստիկի օգտագործման կրճատումը, ինչպես նաեւ վերամշակման հնարավորությունը կարեւոր գործոններ են բազմաթիվ սպառողների համար։ Ընկերությունները պետք է իմանան, թե ինչ նյութեր են օգտագործվել փաթեթավորման ընթացքում, որպեսզի հարկ եղած դեպքում տեղեկացնեն նաեւ գնորդին կամ սպառողին տուփի վրա նշված նշանների միջոցով։ Խոտաբույսերն ու թեյերը կարեւոր է զերծ պահել խոնավությունից, եւ այստեղ ամենաարդյունավետը դեռեւս պլաստիկն է»,- նշել է փորձագետը։Արեւելյան գործընկերություն, առեւտրի համար պատրաստ. EU4Business-ի նախաձեռնությունն արդեն երեք տարի է, ինչ հայաստանյան ընկերություններին օգնում է միջազգային եւ Եվրոպական շուկայի պահանջներին համապատասխան մրցունակ ապրանք արտադրել։ Ծրագիրը տեղական ընկերություններին հնարավորություն է տալիս նաեւ իրենց արտադրանքը ներկայացրել միջազգային ցուցահանդեսների, գործարար կապեր ստեղծել արտասահմանյան մատակարարների ու գնորդների հետ։ Tweet Դիտում՝ 6269