Զբոսաշրջության ոլորտի ընկերությունների ղեկավարները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են ոլորտում առկա մի շարք խնդիրներն ու անդրադարձել ոլորտի վերականգնմանն ուղղված հնարավոր քայլերին, այդ թվում՝ պետական աջակցության անհրաժեշտությանը:Խոսելով նախագահական ինստիտուտի կողմից աջակցության մասին՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել եւ հստակ ձեւակերպել հիմնական ուղղությունները: «Կարող ենք փորձել ձեզ օգնել միջազգային ներկայության եւ միջազգային կառույցներում կամ համաժողովներում ցուցահանդեսների մասնակցությամբ: Մարդիկ պետք է ճանաչեն երկիրը, իմանան՝ ինչ է Հայաստանը եւ Հայաստանից ինչ կարելի է սպասել»,- ասել է նախագահը: 16.07.2020 | 15:14 Նախագահ. Կարեւոր է այսօրվանից մտածել զբոսաշրջության զարգացման ռազմավարության մասին Արմեն Սարգսյանն անդրադարձել է նաեւ նախագահական ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում մի շարք ծրագրերի եւ միջազգային միջոցառումների՝ ATOM-ի, STARMUS-ի, Մտքերի հայկական գագաթնաժողովի անցկացմանը, նշելով, որ սրանք նույնպես նպաստելու են զբոսաշրջության զարգացմանն ու երկրի ճանաչելիությանը: «Բոլոր առանձին նախաձեռնություններում պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ու աջակցել: Պատրաստ ենք ձեր գործընկերը լինել, որպեսզի վերջապես մեր երկիրն ընդհանուր ներկայացման մարկետինգային ծրագիր ունենա, քայլեր արվեն: Ձեր ուղղություններից մեկը պետք է ներքին շուկան դառնա, եւ դուք պետք է աջակցեք, որ ներքին տուրիզմը զարգանա»,- հավելել է նախագահը: Tweet Դիտում՝ 976