Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ղեկավար Դեւիդ Բիսլին կարծում է, որ համավարակով պայմանավորված սովի ռիսկը կարող է հասնել «բիբլիական ծավալների»:ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նա ասել է, որ համավարակի հետեւանքների մեղմացման նպատակով մարդասիրական գործունեության իրագործման համար մոտակա կես տարվա ընթացքում կազմակերպությանն անհրաժեշտ կլինի մոտ $5 մլրդ:«Մեզ մոտ եղած բոլոր տվյալները՝ ներառյալ ՊՀԾ-ի կանխատեսումը սովից տառապող մարդկանց թվի 80% աճի մասին ($140 մլն համավարակից առաջ, մինչեւ 270 մլն՝ այս տարվա վերջին) վկայում են իրական աղետի մասին: Մենք հայտնվել ենք «բիբլիական ծավալի» սովի ռիսկի առջեւ»,- ասել է Բիսլին:Նրա կանխատեսմամբ՝ Լատինական Ամերիկայում սովի մատնվածների թիվը կավելանա 269%-ով: Արեւելյան եւ Կենտրոնական Ասիայում այդ ցուցանիշը կկազմի 135%, իսկ Հարավային Աֆրիկայում՝ մինչեւ 90%:«ՊՀԾ-ի խնդիրն է 2020 թ-ին պարենով ապահովել 138 մլն մարդու, դա պատմության մեջ մարդասիրական խոշորագույն գործողություն է: Եվ այս աննախադեպ ճգնաժամն անհավանական միջոցներ է պահանջում՝ ՊՀԾ-ին մոտակա 6 ամսվա ընթացքում անհրաժեշտ է $4,9 մլրդ 83 երկրում մարդասիրական գործունեությունը շարունակելու համար: Այդ երկրներից շատերում ՊՀԾ-ն գոյատեւման միակ հույսն է»,- նշել է Բիսլին: Tweet Դիտում՝ 4770