Brand Finance միջազգային վարկանիշային գործակալության վարկածով՝ Սբերբանկը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Ռուսաստանի ամենաթանկարժեք բրենդը։Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, Սբերբանկի բրենդի արժեքը կազմել է 840,2 մլրդ ռուբլի։Russia 50 վարկանիշի առաջատարների հնգյակում են՝ «Գազպրոմ»-ը, «Լուկոյլ»-ը, «Ռոսնեֆտ»-ը եւ «Ռուսական երկաթուղիներ»-ը։ Brand Finance-ը նշում է, որ բանկը շարունակում է գերազանցել հաճախորդների սպասումները՝ ընդլայնելով իր էկոհամակարգը։ Ռազմավարական գործընկերության, ինչպես նաեւ նոր բիզնեսների ձեռքբերման շնորհիվ Սբերբանկը դարձել է մուտքի միասնական հարթակ իր հաճախորդների համար եւ առաջարկում է ոչ միայն բանկային պրոդուկտներ, այլեւ ծառայություններ լոգիստիկայի, զվարճանքների, կրթության, առողջապահության եւ այլ բնագավառներում։ 29.07.2020 | 13:57 Forbes-ը ներկայացրել է աշխարհի 100 ամենաթանկ բրենդերի վարկանիշը «Մեր բրենդի արժեքի բարձր գնահատականը՝ Սբերբանկի ամբողջ թիմի աշխատանքի եւ մեր հաճախորդների վստահության արդյունքն է։ Մենք հպարտանում ենք նման գնահատականով, բայց նաեւ հասկանում ենք, որ կանգ առնելու իրավունք չունենք եւ միայն մշտապես առաջ շարժվելու շնորհիվ կկարողանանք իրականացնել առավել հավակնոտ եւ ֆանտաստիկ նախագծեր՝ մեր հաճախորդների կյանքն ավելի հեշտ ու հարմարավետ դարձնելու համար»,- նշել է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը։ Banks.am-ը նշում է, որ Brand Finance վարկանիշի 50 առաջատար ռուսաստանյան բրենդերի ընդհանուր արժեքը կազմում է 4,65 տրլն ռուբլի։ Սակայն, ինչպես կարծում են Brand Finance-ի վերլուծաբանները, կորոնավիրուսի համավարակի պատճառով ռուսաստանյան ամենաթանկարժեք եւ ճանաչելի բրենդերի արժեքը կարող է նվազել 743,5 մլրդ ռուբլով։ Իսկ համաշխարհային 500 ամենաթանկարժեք բրենդերի արժեքը կարող է կրճատվել $1 տրլն-ով։ Tweet Դիտում՝ 4054