Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաթանկ բրենդերի ամենամյա վարկանիշը, որի առաջին հնգյակում տեղակայվել են տեխնոլոգիական ընկերությունները։Մասնավորապես, ցանկը գլխավորում է Аpple-ը, մեկ տարվա ընթացքում այս բրենդի արժեքն աճել է 17%-ով՝ կազմելով $241,2 մլրդ։ Երկրորդ հորիզոնականում Google-ն է, որի արժեքը կազմել է $207,5 մլրդ (+ 24%), երրորդում՝ Microsoft-ը, որի արժեքը կազմել է $162,9 մլրդ (+ 30%), չորրորդ տեղում Amazon-ն է, որի արժեքը գնահատվում է $135,4 մլրդ (+40%)։ Facebook-ը հայտնվել է հինգերորդ հորիզոնականում, ապրանքանիշի արժեքը $70,3 մլրդ է, մեկ տարվա ընթացքում այն նվազել է 21%-ով: Աշխարհի 100 ամենաթանկ բրենդերի տասնյակում են հայտնվել նաեւ Coca-Cola-ն ($64,4 մլրդ, +9%), Disney-ը($61,3 մլրդ, +18%), Samsung-ը ($50,4 մլրդ -5%), Louis Vuitton-ը ( $47,2 մլրդ, +20%), McDonald's-ը ($46,1 մլրդ, +5%)։Ցանկում ընդգրկվել է ֆինանսական ոլորտը ներկայացնող 14 բրենդ.- Visa՝ $31,8 մլրդ, + 18% (18-րդ տեղը)- American Express՝ $25,1 մլրդ, -3% (28-րդ տեղը)- HSBC՝ $14,4 մլրդ, +12% (43-րդ տեղը)- J.P. Morgan՝ $13,7 մլրդ, +11% (45-րդ տեղը)- Bank of America՝ $13, 2 մլրդ, +14% (49-րդ տեղը)- Chase՝ $13,1 մլրդ, +12% (50-րդ տեղը)- Citi՝ $11,8 մլրդ, +4% (59-րդ տեղը)- Wells Fargo՝ $11,8 մլրդ, -16% (60-րդ տեղը) - PayPal` $11,3 մլրդ, + 24% (67-րդ տեղը)- Santander՝ $9,7 մլրդ, +6% (78-րդ տեղը)- Goldman Sachs՝ $8,9 մլրդ, -1% (85-րդ տեղը)- AXA՝ $8,8 մլրդ (88-րդ տեղը)- Allianz՝ $8,8 մլրդ, +7% (89-րդ տեղը)- UBS՝ $8,3 մլրդ (95-րդ տեղը)Աշխարհի 100 ամենաթանկ բրենդերի ընդհանուր արժեքը մեկ տարվա ընթացքում $2,33 տրլն-ից ավելացել է մինչեւ $2,54 տրլն: Թոփ 100-ի ավելի քան 50 ընկերություն տեղակայված է ԱՄՆ-ում: Այս ցուցանիշով առանձնանում են նաեւ Գերմանիան (10 ընկերություն), Ֆրանսիան (9), Ճապոնիան (6) եւ Շվեյցարիան (5): Վարկանիշում տեղ գտած ընկերություններից ամենաշատը ներկայացնում են ՏՏ (20 ընկերություն), ֆինանսական (14), ավտոարտադրող (11) եւ մանրածախ առեւտրի (8) ոլորտները: Tweet Դիտում՝ 14869