Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (ՁԱՆԿ), ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի եւ Հայաստանի այլ համալսարանների հետ միասին հրավիրում է ուսանողներին, փորձառու ձեռներեցներին, ինչպես նաեւ ոլորտի հետ անմիջական առնչություն չունեցող, սակայն ձեռներեցությամբ եւ ստարտափ ոլորտով հետաքրքրվող անձանց միանալու Ձեռներեցության ամառային փառատոն 2020-ին (ESF2020)։ Առցանց փառատոնը կանցկացվի օգոստոսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, որի ընթացքում կլինեն դասախոսություններ, սեմինարներ, զրույցներ, պանելային քննարկումներ՝ հայերեն եւ անգլերեն լեզուներով: ESF2020-ը առաջարկում է ընտրել ամենահետաքրքիր ուղղությունը կամ պարզապես մի քանի դասախոսություն, որոնք կօգնեն վենչուրային գիտելիքներ ձեռք բերել, ինչպես նաեւ ոգեշնչվել հայկական էկոհամակարգի առաջատարներից:ESF2020-ի այս տարի առաջնորդվում է «Վերանայիր ապագադ» խորագրով։ Փառատոնի թեմայի փիլիսոփայությունը կարիերայի եւ մասնագիտական զարգացման ճկունության գաղափարն է: Կքննարկվեն նաեւ ոչ ավանդական ձեռնարկատիրական ուղղությունները։ESF2020-ը կեզրափակվի «Ապագայի նորարարը» մրցույթով, որը ստարտափ թիմերին եւ անհատներին կտրամադրի տեխնիկական եւ գաղափարի ներկայացման խորհրդատվություն: Մրցույթի հաղթողները կստանան նվերներ փառատոնի գործընկերներ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի, PicsArt-ի եւ Webb Fontaine-ի կողմից:ESF2020-ը կազմակերպվում է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում եւ մասնագիտական կրթություն եւ ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից:ESF2020-ի գլխավոր կազմակերպիչն է Հայաստանի ամերիկյան համալսարանի ՁԱՆԿ-ը, որը ՀԱՀ-ի ստարտափ ինկուբատորն է եւ օգնում է ուսանողներին, շրջանավարտներին եւ այլ ձեռներեցների զարգացնել իրենց գաղափարները եւ զբաղվել ձեռներեցությամբ: ESF2020-ը կանցկացվի Zoom Webinar-ի եւ Facebook-ի միջոցով: Tweet Դիտում՝ 1587