2019-2020թթ. ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի (ավարտվել է հունիսի 30-ին) արդյունքներով Visa-ի զուտ շահույթը կրճատվել է 23,4%-ով՝ մինչեւ $2,373 մլրդ:Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, ընկերության եկամուտը կազմել է $4,837 մլրդ՝ երրորդ եռամսյակում կրճատվելով 17%-ով: 2008թ. IPO-ից ի վեր վճարային համակարգն առաջին անգամ է գրանցում եռամսյակային եկամուտի նվազում: Visa-ում նշել են, որ համավարակի ֆոնին որոշ ասպարեզներում սպառողական ծախսերը նվազել են, մինչդեռ կան ոլորտներ, որտեղ գրանցվել է կայուն աճ: Հաշվետու ժամանակահատվածում վճարումների ծավալը Visa-ում կրճատվել է 10%-ով: Անդրսահմանային վճարումների ծավալը նվազել է 37%-ով: Ընկերությունում նշել են, որ եվրոպական երկրների միջեւ գործարքները հաշվի չառնելու դեպքում, անդրսահմանային վճարումների ծավալի անկումը կկազմի 47%: 27.07.2020 | 12:05 American Express-ի եռամսյակային շահույթը նվազել է 85%-ով Միաժամանակ, e-commerce հատվածում Visa-ն կայուն աճ է գրանցում: Վճարային համակարգում ընդգծել են, որ կարճաժամկետ ապագայում համավարակը, բնականաբար, բացասական ազդեցություն կունենա իր բիզնեսի վրա: Սակայն երկարատեւ կտրվածքով COVID-19-ի ազդեցությունը կարող է շահավետ լինել Visa-ի համար, քանի որ համավարակն արագացնում է վճարային սովորությունները, ինչը ձեռնտու է ընկերությանը: Այսպես, ԱՄՆ-ում էլեկտրոնային առեւտրում ներգրավված Visa-ի հաճախորդների թիվը ընթացիկ տարվա հունվարից ավելացել է 12%-ով: Ընկերությունում նշել են, որ այս միտումն առավել բնորոշ է այնպիսի երկրներին, ինչպիսիք են Արգենտինան եւ Ռումինիան, որտեղ առցանց գնումներն այդքան էլ տարածված չէին մինչեւ ճգնաժամը: Tweet Դիտում՝ 4319