American Express-ի եռամսյակային շահույթը նվազել է 85%-ով

27.07.2020 | 12:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#American Express #շահույթ #նվազում
Ընթացիկ տարվա ապրիլ-հունիս ամիսներին American Express Co. ընկերության զուտ շահույթը նվազել է 85%-ով (6,8 անգամ)՝ մինչեւ $257 մլն։

Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, ընկերության եկամուտը կրճատվել է 29%-ով՝ մինչեւ $7,68 մլրդ։ American Express-ի եկամուտը մասնավոր անձանց սպասարկման ոլորտում ընկել է 23%-ով եւ կազմել $4,6 մլրդ, առեւտրային կազմակերպությունների սպասարկման ոլորտում եկամուտը նվազել է 41%-ով՝ մինչեւ $929 մլն, իսկ առեւտրային ծառայությունների բնագավառում այն կրճատվել է 30%-ով՝ մինչեւ $2,3 մլրդ։

Ընկերությունը «գլոբալ մակրոտնտեսական կանխատեսման վատթարացման» պատճառով հնարավոր կորուստների համար պահուստավորել է $1,6 մլրդ։ Անցած տարի այդ ցուցանիշը կազմում էր $861 մլն։

Reuters-ի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում American Express քարտերից օգտվող հաճախորդների ծախսերը կրճատվել են 34,2%-ով՝ մինչեւ $205,1 մլրդ։ Արտասահմանյան շուկաներում այդ ցուցանիշը նվազել է 25%-ով, իսկ ԱՄՆ-ում՝ 18%-ով։
Դիտում՝ 3497
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW