Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) վատթարացրել է 2020թ. ուղեւորային ավիափոխադրումների բազային կանխատեսումը. ապրիլին այս կառույցը սպասում էր 46%-անոց անկում, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը կազմում է 55%:Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, IATA- ն իր հոռետեսությունը բացատրում է մի քանի միտումներով. ԱՄՆ-ում եւ զարգացող երկրներում կորոնավիրուսի տարածման դանդաղ զսպմամբ, կորպորատիվ ուղեւորությունների կրճատմամբ (բիզնեսի վրա ֆինանսական ճնշման պատճառով), սպառողական թույլ վստահությամբ (գործազրկության աճի նկատմամբ եղած վախի եւ վարակվելու ռիսկի պատճառով):IATA-ում կարծում են, որ 2021թ. գլոբալ ուղեւորահոսքն այս տարվա մակարդակից կավելանա 62%-ով, սակայն 2019-ի ցուցանիշից ցածր կլինի 30%-ով: Ամբողջովին վերականգնում սպասվում է միայն 2023թ.՝ մեկ տարով ավելի ուշ, քան նախկինում կանխատեսվում էր: 02.06.2020 | 11:58 IATA. Ավիաընկերությունները $312 մլրդ-ի վնաս կկրեն Քանի որ կարճ երթուղիներով ուղեւորահոսքի վերականգնումը սպասվում է ավելի արագ, քան դա կարող է տեղի ունենալ երկար երթուղիների դեպքում, ապա ուղեւորաշրջանառությունն ավելի դանդաղ կվերականգնվի: Այս ցուցանիշը կվերադառնա մինչ «կովիդյան» մակարդակի 2024թ.-ից ոչ շուտ՝ մեկ տարով ավելի ուշ, քան նախկինում կանխատեսում էր IATA-ն:«Գիտական ձեռքբերումները COVID-19-ի դեմ պայքարում, ներառյալ հաջողված պատվաստանյութի մշակումը, կկարողանային արագացնել վերականգնումը: Սակայն ներկայիս դրությամբ, կարծես թե, բազային կանխատեսման ավելի շատ նվազման ռիսկ կա, քան դրա բարձրացման»,- նշել են IATA-ում: Tweet Դիտում՝ 4458