Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանյան ԱՖԿ “Սիստեմա” կորպորացիան պատրաստվում է ##Հայաստանում բանկ ձեռք բերել:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին ասել է ԱՖԿ “Սիստեմա” ընկերության նախագահ Վլադիմիր Եվտուշենկոն` այսօր “Վեդոմոստի” թերթում հրապարակված հարցազրույցում:Պատասխանելով հոլդինգի բանկային բիզնեսի զարգացման ծրագրերի մասին հարցին, նա ասել է. “Մենք արդեն լուքսեմբուրգյան բանկ ենք ձեռք բերել, գնումներ ենք նախատեսում եւ Հայաստանում, եւ Ուզբեկստանում, եւ Բելառուսում. արդյուքնում մենք նախատեսում եմ ծածկել ԱՊՀ երկրների մեծամասնությունը”: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը նշում է, որ ԱՖԿ “Սիստեմա”-ն Հայաստանում արդեն խոշոր ակտիվներ ունի` “Վիվասել” բջջային օպերատորի բաժնետոմսերի 80%-ը պատկանում է “Սիստեմա”-ի կազմում ընդրկված MTC ընկերությանը, իսկ հոլդինքի մեկ այլ ընկերությանը` “Կոմստար-ՕՏՍ”-ին պատկանում է “Կորնետ-AM” հայկական ինտերնեովարովայդերը: Tweet Դիտում՝ 5738