Հայաստանի մաքսային համակարգը գնահատող ծրագիր կիրականցվի

23.07.2020 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԲ #մաքսային համակարգ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է մաքսային վարչարարության գնահատման ծրագիրը:

Այն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության եւ քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի բաղկացուցիչն է:

Ծրագրի ընթացքում կատարվելու է Հայաստանում մաքսային օրենսդրության, վարչարարության տարբեր ուղղությունների, ինչպես նաեւ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների գնահատում՝ միջազգային լավագույն չափանիշների համադրմամբ: ՊԵԿ-ում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում ուսումնասիրություն է իրականացվելու 19 ուղղություններով:

Ծրագիրն ավարտվելու է 2021 թվականի մարտին, եւ արդյունքների հիման վրա կոմիտեին առաջարկվելու են բարեփոխումների նոր ուղղություններ եւ գործողությունների հետագա ծրագիր:

ՊԵԿ-ից հայտնում են, որ նախաձեռնությունը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել Հայաստանի մաքսային համակարգը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը, հայտնաբերել եւ վերացնել թերությունները, ինչը, միաժամանակ, դրականորեն կանդրադառնա առեւտրի դյուրացման եւ կայուն եկամուտների ապահովման գործընթացների վրա:
Դիտում՝ 1935
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW