Նախագահը կոչ է արել միանալ «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաքին

22.07.2020 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #դրամահավաք #հիմնադրամ
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը խորհրդի կազմում ընդգրկված բոլոր պետական այրերին, հոգեւոր առաջնորդներին, Հայաստանում եւ սփյուռքում գործող կուսակցություններին եւ կազմակերպություններին, անհատներին կոչ է արել իրենց ողջ ներուժն ուղղել «Սահմանային համայնքների հզորացում» համահայկական դրամահավաքին՝ օգտագործելով Հիմնադրամի խողովակները:

«Հայրենիքը սկսվում է սահմանապահ համայնքներից։ Այսօր սահմանամերձ համայնքների բնակիչները մեր, որպես միասնական համահայկական ընտանիքի, աջակցության կարիքն ունեն։ Համախումբ ջանքերով ամրացնենք ու հզորացնենք մեր սահմանային համայնքները»,-ասել է նախագահը:



Արմեն Սարգսյանը նշել է, որ սահմանամերձ համայնքներին անվտանգային, տնտեսական եւ սոցիալական աջակցություն ցուցաբերելը համազգային առաջնահերթություն է:
Դիտում՝ 1101
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW