«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Սահմանային համայնքների հզորացում» դրամահավաք-արշավը:«Հիմա ավելի, քան երբեւէ, այս աջակցությունն անհրաժեշտ է, ինչը կօգնի հզորացնել Տավուշի սահմանային բնակավայրերի ռեսուրսները եւ կայունացնել համայնքները, ամուր պահել հայրենի հողն ու ջուրը, եւ, ի վերջո, ապահովել սահմանների անվտանգությունը։ Հավաքագրված ողջ գումարը կուղղվի սահմանային համայնքների ամենահրատապ անհրաժեշտություն ունեցող սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրմանը՝ սկսած վնասված տները վերակառուցելուց, համայնքները վերականգնվող էներգիայով եւ խմելու ջրով ապահովելուց, տուժած համայնքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուց, սահմանային հիվանդանոցները հզորացնելուց մինչեւ դպրոցականներին հեռավար կրթության համար անհրաժեշտ գործիքներ տրամադրելը։ Կոչ ենք անում միանալ համահայկական այս կարեւոր ձեռնարկին։ Ձեր նվիրատվությունները կարող եք իրականացնել՝ փոխանցումներ կատարելով «Հայաստան» հիմնադրամի բանկային հաշվեհամարներին եւ նպատակի դաշտում նշելով՝ «Սահմանային համայնքների հզորացում», ինչպես նաեւ հիմնադրամի կայքում ստեղծված հատուկ դրամահավաք-արշավի այս հարթակում:Նվիրատվությունները կարող եք իրականացնել նաեւ Սփյուռքում գործող Հիմնադրամի տեղական մարմինների միջոցով։ Բոլոր նվիրատուների անունները եւ նվիրաբերած գումարների չափը համակարգը գեներացնում է այս էջում»,- ասված է հաղորդագրությունում:Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին։ Tweet Դիտում՝ 7387