Հայաստանում ներդրումային 6-7 ծրագիր «սպասում են» սահմանների բացվելուն

21.07.2020 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#ANIF #ներդրումային ծրագրեր
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ANIF) արտերկրի ներդրողների հետ քննարկում է տարբեր ոլորտներում նախատեսվող 6-7 ներդրումային ծրագիր:

Այսօր կառավարությունում «Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային միջանկյալ հաշվետվությունը ներկայացնելիս նշվել է, որ դրանց հնարավորինս արագ առաջ մղմանը եւ կյանքի կոչմանը որոշակիորեն խոչընդոտում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փակ սահմանները:

Միաժամանակ, ներկայացվել են ներդրումների խթանմանը վերաբերող մի քանի այլ առաջարկություններ, մասնավորապես, ծրագրերի իրականացման մեխանիզմների, չափանիշների, հնարավոր ռիսկերի կառավարման գործիքակազմի հետ կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել հակաճգնաժամային տնտեսական միջոցառումների ուղղությամբ աշխատանքները եւ ներկայացնել նոր առաջարկություններ:
Դիտում՝ 1802

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW