ՎԶԵԲ Գործարարության աջակցման ՀՀ գրասենյակը ֆինանսավորում կստանա ՄԹ-ից

20.07.2020 | 14:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #ԳԱԳ #աջակցություն
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամը (Good Governance Fund - GGF)»  աջակցելու է Հայաստանում ՎԶԵԲ-ի օժանդակությամբ գործող՝ Գործարարության աջակցման գրասենյակի (ԳԱԳ) գործառնություններին։

Լավ կառավարման հիմնադրամը նաեւ կօգնի գործարարության աջակցման գրասենյակին առաջ տանել մի շարք նպատակային գործողություններ, որոնք ուղղված են հայաստանյան ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետեւանքների մեղմմանը:  

Գործարարության աջակցման գրասենյակի գործողությունները, որոնց նպատակն է օգնել Հայաստանի մասնավոր հատվածին հաղթահարել COVID-19-ի ֆինանսական եւ գործառնական հետեւանքները, ներառում են տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում (պիլոտային ծրագիր)՝ արտադրողների եւ գնորդների միջեւ կապերի ամրապնդման նպատակով, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում եւ Ներդրումների աջակցման գործակալության հետ համատեղ հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի (seed fund) ստեղծում։

Մինչ օրս ԳԱԳ-ը ֆինանսավորում է ստացել ՎԶԵԲ-ի՝ Բաժնետերերի հատուկ հիմնադրամից (SSF)։

ԳԱԳ-ը համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Ներդրումների աջակցման կենտրոնի հետ` պարզելու բիզնեսի եւ ներդրողների առջեւ ծառացած հիմնական մարտահրավերները՝ միաժամանակ ձեւավորելով անհրաժեշտ բարեփոխումներ՝ այդ մարտահրավերները հաղթահարելու նպատակով:

«ՎԶԵԲ-ը հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցելու Հայաստանի բարեփոխումների օրակարգին եւ սատարելու կառավարության եւ մասնավոր հատվածի միջեւ արդյունավետ երկխոսությանը: Տնտեսության իրական հատվածը արդյունավետորեն գործող պետության հիմնասյուն է, եւ ներդրումային լավ մթնոլորտը շարունակում է էական նշանակություն ունենալ մասնավոր հատվածի հետագա զարգացման եւ տնտեսական աճի համար», - ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:

Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանն էլ ասել է, որ գործարարության աջակցման գրասենյակը հաջողությամբ կատարում է իր դերը պետական-մասնավոր երկխոսության ձեւավորման եւ իրականացման գործում. «Այս աջակցությունը կհանգեցնի նոր հնարավորությունների, որտեղ մենք կհամագործակցենք եւ թվով ավելի շատ համատեղ նախաձեռնություններ կիրականացնենք»։
Դիտում՝ 1790

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW